fbpx

Կայքը հնարավորություն է տալիս ձեռք բերել Ձեր իսկ ուզած գրքերը

Վերջերս հաճախ ենք լսում ու կարդում այն մասին, որ տպագիր գրքերն ու առհասարակ ընթերցանությունն այլևս ակտուալ չեն։ Տեխնոլոգիական նվաճումները նպաստել են դրանց փոխարինմանը էլեկտրոնային տարբերակով կամ ընդհանրապես դուրս են եղել գործածությունից։

Մեր ստեղծած 1Dram կայքը կոչված է լուծելու այս հիմնախնդիրները, նպաստելու մեր հասարակության մեջ ընթերցանության լայն տարածմանն ու բարձրացնելու ժամանակակից հայ գրականության մասին տեղեկացվածությունը։

Կայքը հնարավորություն է տալիս ձեզանից յուրաքանչյուրին փոխանակման և գնման տարբերակով ձեռք բերել Ձեր իսկ ուզած գրքերը, ինչպես նաև վաճառել դրանք: Կայքի ծառայություններից է նաև գովազդային պաստառներ պատրաստելը։

Մեր գրական, մշակութային և արվեստի հարթակի գերագույն նպատակն է գտնել հայ նոր, դեռևս ճանաչում չունեցող գրողների ու արվեստագետների՝ հնարավորություն տալով նրանց ներկայացնելու իրենց ստեղծագործությունները և ճանաչվել հանրության կողմից։

Երևանում և մարզերում պարբերաբար կազմակերպվող գրական միջոցառումները, ինչպիսիք են՝ «Հեղինակի աթոռ» և «Շրջանաձև ընթերցանություն», թույլ են տալիս իրենց առաջին քայլերն անող ստեղծագործողներին հանդես գալ համապատասխան միջավայրում՝ գտնելով իրենց ընթերցողներին։

Եթե դուք նույնպես ստեղծագործում եք, ցանկանում եք կիսվել բոլորի հետ ձեր արվեստով, բայց չունեք մշտական լսող ականջներ ու նայող-զմայլվող աչքեր, ապա մեր ստեղծած հարթակը հենց Ձեզ համար է։ Գրե՜ք մեզ։

1Dram կազմակերպության հետագա պլաններերն են՝ ձեռք բերել մշտական և օրեցօր ավելացող օգտատերեր, հաճախակի կազմակերպել միջոցառումներ ու մրցույթներ Հայատանում, Արցախում, ինչպես նաև արտերկրում։ Տարբեր քաղաքներում և երկրներում բնակվող արվեստագետների փոխադարձ շփումը հնարավորություն կտա նրանց ձեռք բերել նոր ընկերներ, գիտելիքներ, փորձ և էլ ավելի մեծ լսարան։

Մենք սկսել ենք մի բարդ գործընթաց, որը միտում ունի կրելու ոչ միայն համահայկական, այլ նաև համաշխարհային բնույթ՝ դրանում ներգրավելով բոլոր հնարավոր երկրներին, որն էլ ավելի ուժեղ կնպաստի ժողովուրդների միջմշակութային կապի ամրապնդմանը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով