fbpx

Պոեզիայի համաշխարհային օր

«Պոեզիան կրկին հաստատում է մեր ընդհանուր մարդկությունը՝ ցույց տալով մեզ, որ տարբեր տեղերում ապրող անձինք կիսում են նույն հարցերն ու զգացմունքները։ Պոեզիան բանավոր արվեստի ամրոց է և դարերի ընթացքում կարող է փոխանցել տարբեր մշակույթների ամենախորքային զգացմունքները», – այսպես է գրված ՅՈՒՆԵՍԿՈ-ի պաշտոնական կայքում։

1999 թվականի նոյեմբերի 15-ին ՅՈՒՆԵՍԿՈ-ի ընդհանուր համաժողովի 30-րդ նստաշրջանին մարտի 21-ն ընդունվում է որպես Պոեզիայի համաշխարհային օր (World Poetry Day)։ Այն առաջին անգամ նշվել է Փարիզում, որտեղ էլ գտնվում է կազմակերպության շտաբակայանը։

Ինչպես ասվում է ՅՈՒՆԵՍԿՈ-ի որոշման մեջ․ «Պոեզիան կարող է դառնալ ժամանակակից մարդու հոգեկան ամենասուր և խորը հարցերի պատասխանը, սակայն դրա համար անհնրաժեշտ է գրավել հասարակության տարբեր շերտերի ուշադրությունը»։

Պոեզիայի համաշխարհային օրվա նպատակն է նաև քաջալերել պոեզիայի բանավոր փոխանցմանը, նպաստել դրա ուսուցանմանը, վերականգնել պոեզիայի և արվեստի այլ ճյուղերի՝ թատրոնի, պարարվեստի, երաժշտության ու գեղարվեստի միջև երկխոսությունը։ Ինչպես նաև օգնել փոքր հրատարակչություններին ստեղծել պոեզիայի գրավիչ ԶԼՄ-ներ այնպես, որ այն այլևս չհամարվի արվեստի հնացած ձև, այլ օգնի հասարակությանը կրկին վերադարձնել և հաստատել իր ինքնությունը։

Այսօր աշխարհի տարբեր ծայրերում կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, փառատոններ, ցուցադրություններ և մրցույթներ․ գրախանութներում, գրադարաններում և սրճարաններում հրավիրվում են  գրողներ, ովքեր ներկաների հետ կիսվում են իրենց ստեղծագործություններով, քննարկում դրանք և իհարկե լավ ժամանակ անցկացնում։

Ի դեպ այսպիսի միջոցառումներ տեղի կունենան նաև Հայաստանում։ Բաց մի թողեք մեր ժամանակակից գրողերին լսելու, նրանց հետ ծանոթանալու և նոր համախոհներ ձեռք բերելու հնարավորությունը։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով