fbpx

Հետազոտություն․ արվեստի մարդկանց ուղեղը խանգարում է նրանց գումար աշխատել

Գյոթինգենի բժշկական կենտրոնի գերմանացի գիտնականները պարզել են, արվեստի մարդկանց ուղեղի առանձնահատկությունները խանգարում եմ շատ գումար աշխատել։ Հետազոտության արդյունքները ներկայացնում է ArtNet-ը։

Գիտափորձին մասնակցել են 24 կամավոր, որոնց բաժանել են երկու խմբի․ առաջին խմբում՝ նկարիչներ, լուսանկարիչներ, քանադակագործներ, երաժիշտներ ու դերասաններ, երկրորդում՝ ապահովագրական գործակալներ, ադմինիստրատորներ, ինժեներներ և այլ «ոչ ստեղծարար» մասնագիտությունների ներկայացուցիչներ։

Յուրաքանչյուր մասնակցի ցույց է տրվել մի քանի պատկեր, որոնց վրա պետք էր գտնել սահմանված գույնն ու սեղմել կոճակը։ Կանաչ գույնի համար մասնակիցներին տալիս էին 30 եվրո, մյուսների համար՝ ոչինչ։ Թեստավորման ընթացքում մասնակիցների ուղեղները նկարվել են Մագնիսառեզոնանսային շերտագրությամբ (ՄՌՇ)։

Երբ արվեստով զբաղբող մարդիկ գտնում էին «փողի» գույնը, նրանց ուղեղի զոլավոր մարմին կոչվածը (այն մասը, որն արձագանքում է վարձատրությանը) շատ քիչ ակտիվություն էր ցուցաբերում։ Իսկ երբ նկարիչները գտնում էին գույներ, բայց դրա համար չէին վարձատրվում, բարձրանում էր ճակատային բիլթի ակտիվությունը, որը պատասխանատու է դոֆամինի արտադրության համար, ինչն էլ ազդում է բավարարվածության զգացումի վրա։

Հետազոտողները եկան այն երզահանգմանը, որ արվեստի մարդկանց ուղեղը հետաքրքրություն է ցուցաբերում միայն գործընթացի նկատմամբ՝ առանց նյութական վարձատրության ակնկալիքի։ Բացի այդ, «նկարիչները» կարող են ավելի լավ աշխատել, երբ գիտեն, որ դրա համար գումար են ստանալու։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով