fbpx

Նոնա Գաբրիելյան՝ «Մենակության մոգություն» գրքի շնորհանդես

Հունիսի 20-ին «Նոյյան տապան» գրախանութում տեղի ունեցավ Նոնա Գաբրիելյանի «Մենակության մոգություն» գրքի շնորհանդեսը։

Իր խոսքերով՝ հեղինակը բառերն օգտագործում է որպես կերպարվեստի նյութ․
«Բառը նման է ստվերագծի, գույնի, որը օգնում է հեղինակին գունավորել, նորովի ցուցադրել զգացմունքների սահմանները, այլ երանգ հաղորդել մարդկային փոխհարաբերություններին, դիպչել անտեսանելիին՝ հոգուն ու սրտին»։

Միասնակության մասին պատմող հորինված և չհորինված պատմվածքների ժողովածուն տպագրվել էր 2017 թվականին, սակայն նախորդ տարվա խիտ գրաֆիկի պատճառով ընթերցասերներին կարողացավ ներկայացնել այս տարի։

– Ինչպե՞ս է տեղի ունենում գեղանկարչությունից դեպի գրականություն անցումը։

– Դա ամենաբարդն է, երբ պետք է եռաչափ պատկեր՝ նկարում եմ, երբ մտքերս բացատրելու համար անհրաժեշտ է երկար ժամանակ՝ վերցնում եմ բառերը։

– Նկարե՞լ, թե՞ գրել։

– Չեմ կարող պատախսանել։ Ինձ համար ամենակարևորը արվեստն է, որն էլ ինձ տանում է։ Ես դրա մի մասնիկն եմ։

Միջոցառման դահլիճում ցուցադրված էին նաև հեղինակի աշխատանքները։

Նկարչուհի և խեղեգործուհի Նոնա Գաբրիելյանը ծնվել է Թբիլիսիում, իսկ այժմ ապրում ու աշխատում է Գերմանիայում։ Հայ նկարիչների և Լեհաստանի «Կերամոս» խեցեգործության միջազգային ակադեմիայի անդամ Նոնայի աշխատանքները գտնվում են Երևանի ժամանակակից արվեստի, Սարդապատի, Մոսկվայի դեկորատիվ և մի շարք այլ թանգարաններում։ Նրա գրչին են պատկանում «Երկնքի բեկորներ», «Հպում», ռուս-հայերեն «Խոսքի համը», ռուս-գերմաներեն «Ոչ մի տեղ» (“Ins Nirgendwo”) բանաստեղծությունների ժողովածուները և «Թախծի թավշյա ամպերը» էսսեն։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով