fbpx

Մանկական պատմություն, որն արգելվել էր Չինաստանում

«Կենդանիները չպետք է խոսեն մարդկային լեզվով։ Աղետալի է մարդկանց և կենդանիներին նույն մակարդակի վրա դնելը»։

Ահա այսպիսի պատճառաբանությամբ էր Չինաստանի Հունան մարզի ղեկավարը 1931 թվականին արգելել «Ալիսը հրաշքների աշխարհում» գրքի վաճառքն ու ըներցանությունը։

Գրքի առաջին հրատարակությունը (1865)

Հետաքրքրական է, որ հեքիաթն արգելվել է նաև այլ երկրներում։ Արգելման ամենատարածված պատճառը թմրանյութերի օգտագործման վկայակոչումն է։

Չնայած նրան, որ գիրքը գրված է երեխաների համար, այն բարդ է, պարունակում է հեգնական շատ արտահայտություններ ու բառախաղեր, որոնք երեխաները չեն կարող հասկանալ։ Այդ պատճառով մեծահասակները սուր արձագանքեցին գրքին և ցանկացան, որպեսզի այն արգելվի։ Շատ գրականագետներ վերլուծման արդյունքում հասկացան, որ գրքում հեղինակն իրոք ծաղրում է այն ժամանակվա քաղաքական համակարգը, հասարակության բարքերն ու իր սեփական կրոնի որոշ կողմերը։ Սակայն հեքիաթը կարդացող երեխան երբեք չի հասկանա այդ հիմնական, թաքնված թեմաների մասին։ Այնուամենայնիվ, այս ամենը չի կարող գրքի արգելման պատճառ հանդիսանալ, քանի որ հեղինակը պետք է հնարավորություն ունենա արտահայտելու իր քաղաքական և կրոնական հայացքներն իր ստեղծագործություններում այնպես, ինչպես ինքն է ցանկանում։

Աշխարհահռչակ հեքիաթը գրվել է 1865 թվականին անգլիացի մաթեմատիկոս Չարլզ Լութվիջ Դոջսոնի կողմից՝ Լյուիս Քերոլ գրական կեղծանվան ներքո։

Գիրքը թարգմանվել է շատ լեզուներով։ Այն համարվում է կինոյի պատմության ամենաշատ էկրանավորված գիրքը․ դրա հիման վրա նկարահանվել են 40 անիմացիոն և խաղարկային ֆիլմեր։

Աղբյուրներ՝ Ripley’s, Wikipedia

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով