fbpx

Հայ ժամանակակից գրողները Դիլիջանում | Շրջանաձև ընթերցանություն

Հայ ժամանակակից գրողներին կրկին համախմբել էր գրականությունը։ Արդեն շատերին հայտնի «Շրջանաձև ընթերցանություն»-ը տեղի ունեցավ Դիլիջանի «Թռչող ջայլամ» (Flying Ostrich by Dolmama) ռեստորանում։

«Դա կարող էր լինել միայն Հայաստանում և միայն մեզ հետ․․․», – ընթերցանությունն առաջինը սկսեց Արփի Ոսկանյանը։ Նա իր «Չի վաճառվում» գրքից կարդաց «Իմ ոչ մեծ, ոչ էլ չաղ հայկական հարսանիքը» զվարճալի, պատմվածքը։

Հաջորդը Անահիտ Ղազարյանն էր։ Նա ընթերցեց 2014 թվականին գրած «Լեղի» ստեղծագործությունը, որում պատմվում էր գլխավոր հերոսուհի Աննայի ծանր կյանքի մասին։ Մեզ հետ զրույցում հեղինակն ասաց այն իրական պատմություն է։

Նորայր Սարգսյանն ընթերցեց «Իմիջիայլոց, սիրում եմ քեզ, Նորո՛» ռոմանտիկ պատմությունը։

«Անցնենք գրականությանը», – կատակեց Արամ Ավետիսը և կարդաց «Ղուրան վաճառողը»-ը ստեղծագործությունը, որի գլխավոր հերոսը հենց ինքն էր։ Նա ընթերցեց ևս մեկ պատմվածք՝ «Փշաքաղված շենքեր»։

Լուսինե Խառատյանը կարդաց իր «#Ամերիկատեղ» աշխատությունը, որում Միացյալ Նահանգներն անվանեց «happy end»-ի, իսկ Հայաստանը՝ ծիրանի ջեմի կամ ընկույզի մուրաբայի հայրենիք։

Շրջանը շարունակելով՝ Երվանդ Վարդանյանն ասաց․ «Քանի որ ես հին մարդ եմ, կկարդամ թերթում տպագրված իմ պատվածքներից մեկը»։

Իր «Չկարդացած գրքերի փոխարեն» բանաստեղծական ժողովածուից Արմեն Սարգսյանը կարդաց մի քանի ստեղծագործություն։

Ներկաներին զարմացրեց 1Dram կայքի հիմնադիր Նարեկ Այվազյանը, ով կիսվեց իր «Իմ նացիա» դեռևս անավարտ բանաստեղծական շարքով։

«Շրջանաձև ընթերցանություն»-ները պարբերաբար կազմակերպվում են մայրաքաղաք Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում։ Մուտքը միշտ ազատ է։ Միացե՜ք։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով