fbpx

Ի՞նչ կլինի, եթե մեկ գիրքը կարդաք 100 անգամ

Գրող Սթիվեն Մարշը «The Guardian»-ի համար սյունակ է կազմել, որում պատմում է, թե ինչպես է երկու գրքերից ամեն մեկը կարդացել 100 անգամ։ Նա նաև բացատրում է՝ ինչու է այդ գաղափարը լավը։ Ձեզ ենք ներկայացնում Մարշի սյունակից թարգմանած մի հատված, որը վերաբերում է «Համլետ»-ին (երկրորդ գիրքը, որը նա կարդացել է 100 անգամ՝ Փելեմ Գրենվիլ Վուդհաուսի «Անօրինակ Ջիվս»-ն է)։

ՍԹԻՎԵՆ ՄԱՐՇ
(գրող)

«ԵՍ ԿԱՐԴԱՑԵԼ ԵՄ «ՀԱՄԼԵՏԸ» 100 ԱՆԳԱՄ դիսերտացիա պատրաստելու համար։  Եվ այդ փորձը տարբերվում է ընթերցանության բոլոր ձևերից։ Ես այն անվանում եմ բազմընթերցանություն (centireading)։

Ես Էնթոնի Հոփքինսի պատճառով եմ 100 անգամ կարդացել «Համլետ»-ը ։ Նա մի անգամ «Backstage» ամսագրի հարցազրույցում հիշատակել է, որ սցենարները կարդում է 100 անգամ, քանի որ այդպես նյութը «զգում է ավելի թեթև ու վստահ»։ Իմ դիսերտացիայի համեղ կտորը «Համլետ»-ի մասին էր, և ես նույնպես ցանկանում էի զգալ այդ թեթևությունն ու վստահությունը։

«Համլետ»-ը 100 անգամ կարդալուց կորում է պաթոսի զգացողությունը։ «Լինել, թե չլինել»-ը դառնում է Led Zeppelin«Stairway to Heaven» թատրոնի համար։ Վերջիվերջո, երբ «Համլետ»-ը հաճախ եք կարդում, յուրաքանչյուր մենախոսությւոն ծանոթ է դառնում։ Իսկ «լինել, թե չլինել»-ը վերադառնում է սովորական արտաայտության իր դերին։ Դա ուժ ու գեղեցկություն է հաղորդում մնացած աշխատանքին։

Բանը նրանում է, որ «Համլետ»-ը ոչ թե գրականության նշանակալի մաս է կազմում, այլ որ նրանում եղած յուրաքանչյուր տեսարան է գրականության կարևոր մասը։ Հաջողված դեպքերն ուղղակի գալիս են մեկը մյուսի հետևից՝ Համլետն իր մոր հետ ննջասենյակում է, այնուհետև Համլետը ձևացնում է, թե խելագարվել է, հետո Օֆելյան անպարկեշտ երգեր է երգում Հելսինգյորի մոտ։ Եթե այդտեղ դադար լիներ, ես կանգ կառնեի, չէի շարունակի կարդալ։ Սակայն այնտեղ դադար չկա, և ես շարունակում եմ․․․

Հարյուրերորդ ընթերցանությունից հետո տեքստի իմացությունը սահմանափակվում է հիշողությամբ։ Տպավորություն է, կարծես բառերը անցնում են աչքերի առջևով, ինչպես մաստակը կովի չորրորդ ստամոքսի միջով։ Բազմընթերցանությունը էքստրեմալ փորձ է, գրքային ուլտրամարաթոն, բայց դա քիչ հանդիպող երևույթ չէ։ Շատ հաճախ այն ստացվում է ընթերցողից անկախ։

«ԿԱ ՈՐՈՇԱԿԻ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ ԲԱԶՄԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԽԵԼԱԳԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ»․ մարդասպաններ, որոնք  իրենց ձեռքերում են սեղմած պահում «Տարեկանի արտում՝ անդունդի եզրին» գրքի օրինակները, տարբեր աղանդներ՝ խորացած իրենց պատվիրաններում։ Ես հիշում եմ՝ ինչպես էր ընկերոջս մայրը վերադարձել հոգեբուժարանում երկարատև բուժումներ ստանալուց հետո։ Նա իր մոտ ուներ Ժան Կոկտոյի «Սարսափելի երեխաները», որը նա այնքան շատ էր կարդացել, որ ամեն վերջին բառն ընդգծած էր։

Բազմընթերցանությունը հաճույք է պատճառում տեքստի, լեզվի և, հնարավոր է,հասկացողության տակ գտնվող պատմությունով։ Բազմընթերցանության մեկ ուրիշ գրավիչ կողմն այն է, որ ընթերցանության ժամանակ այն ապահովում է ֆիզիկական ակտիվություն՝ առանց մտավոր լարվածության, որը սովորաբար պահանջվում է։ Բայց ես չեմ պատկերացնում, որ կարող եմ գտնել ևս մի գիրք, որը կկարդամ 100 անգամ։ Կարելի է ծանոթ լինել բազմաթիվ գրքերի, ընկերական հարաբերությունների մեջ լինել մի քանիսի հետ, բայց ընտանիք են դառնում միայն մեկը կամ երկուսը»։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով