fbpx

«Դեդփուլ 2» | Marvel-ի ամենացինիկ սուպերհերոսի նոր արկածները

[:am]Երկու տարի առաջ «Դեդփուլ» սուպերհերոսի մասին պատմող մեծահասակների համար  էքշն-կատակերգությունը պայթեցրեց համաշխարհային վարձույթն ու դարձավ պատմության R-վարկանիշով ամենահաջողված ֆիլմը։ Անցյալ ամիս հանդիսատեսի դատին հանձնվեց սիկվելը (շարունակությունը), որում կա ավելի շատ էքշն, ավելի շատ հումոր և հերոսներ։ Սակայն արդյո՞ք հաղթեց «Դեդփուլ 2»-ն այդ մեծ թափի միջոցով։

Քեյբլի իսկական անունը Նատան Սամերս է։ Նրա հայրը՝ Սկոթ Սամերսը «Իքս մարդիկ» ցիկլի սուպերհերոս է

Ցավոք՝ ոչ։ Նախորդ ժապավենի ողջ ուշադրությունը կենտրոնացված էր Վանեսայի հանդեպ Դեդփուլի սիրո և սուպերչարագործ Այաքսի նկատմամբ նրա թշնամանքի վրա։ Սյուժետային այդ երկու շղթաներին տալով բավական ժամանակ՝ հանդիսատեսը, չնայած ֆիլմում գերակշռող պոստմոդեռնիստական ցինիկ հեգնանքի, անհանգստացավ գլխավոր հերոսի համար։ Դժվար է ստիպել հանրությանը կարեկցել անմահ սուպերհերոսին, ով գիտի, որ ինքն ապրում է հոլիվուդյան մարտաֆիլմում և հաճախ է կատակում դրա շուրջ։ Այնուամենայնիվ, «Դեդփուլ»-ին դա հաջողվեց, և կինոնկարը դարձավ սուպերհիթ։

«Դեդփուլ 2»-ը փորձում է կրկնել նախորդի հնարքն ավելի բարդ սյուժեյով, որտեղ միայն չարագործները երեքն են (նույնիսկ չորսը)։ Սակայն ժապավենը ստացվել է բավականին ցաքուցրիվ։ Այն ցանկանում է, որպեսզի մենք մտահոգվենք և՛ Դեդփուլի, և՛ Ռասսելի, և՛ Քեյբլի, և՛ Կոլոսի, և՛ հաջողակ վարձկան Դոմինոյի համար, ով դառնում է գլխավոր հերոսի զինակիցը։ Պետք է լինել կոմիքսի իսկական երկրպագու, որպեսզի կարողանաս զգալ բոլոր այդ զգացմունքային գծերը։ Ֆիլմը ավելի շատ պատմում է, քան ցույց տալիս, ինչը բավական չէ։ Արդյունքում անհանգստանում ես միայն Դեդփուլի և Վանեսայի համար, որովհետև առաջին ֆիլմում նրանց սերը համոզիչ էր և այդպիսին մնաց սիկվելում։

Կոմիքսներում Դոմինոյի հաջողությունը «գիտականորեն» բացատրվում է տելեկինեզի ենթագիտակցական կարողությունը։ Հերոսուհին առանց հասկանալու ամեն ինչ փոխում է իր օգտից։

Բարեբախտաբար, բացարձակապես պարտադիր չէ մտահոգվել «Դեդփուլ 2»-ի հերոսների համար, որպեսզի հաճույք ստանաս ֆիլմից։ Այն սուպերհերոսային մարտաֆիլմ է՝ լի կռիվների շլացուցիչ տեսարաններով, և ցինիկ կատակերգություն, որում հումորի առկայությունը տեսանելի է նույնիսկ մուտքի տիտրերից։ Իհարկե, հեղինակները շատ են հույս դնում «Եթե նոր կատակ չես մտածել՝ կատակիր հետույքի մասին» սկզբունքի վրա։ Բնական է, երկու տարում դժվար է ստեղծել օրիգինալ կատակերգական նյութ։ Սակայն կինոնկարում կան անսպասելի կամեոներ՝ տպավորիչ Ջոշ Բրոլինը Քեյբլի և սեքսուալ Զազի Բիտցը Դոմինոյի դերում։ «Ջոն Ուիք» և «Ատոմային շիկահերը» ֆիլմերի ռեժիսոր Դևիդ Լիտչը լավ է հասկանում էքշնից և, չնայած, որ համամետաբար չի հասնում նախորդ «Դեդփուլ»-ի առաջին և վերջնական մարտերի տեսարաններին, «Դեդփուլ 2»-ը նայվում է հաճույքով։ Այն ձեզ զարմացնելու բաներ հաստա՜տ ունի։

Աղբյուր՝ film.ru[:]

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով