fbpx

Գրականության Նոբելյան մրցանակն այս տարի չի հանձնվի սեքսուալ սկանդալի պատճառով

Շվեդական ակադեմիան այս տարի հրաժարվել է շնորհել գրականության ամենահին և ամենահեղինակավոր Նոբելյան մրցանակը։ Պատճառը մի սկանդալ է, որի կենտրոնում ակադեմիայի անդամներից մեկի ամուսինն է՝ լուսանկարիչ Ժան-Կլոդ Առնոն, ում մեղադրել են սեռական ոտնձգություններ կատարելու մեջ։

«Շվեդական ակադեմիայի ճգնաժամը բացասական ազդեցություն է թողել Նոբելյան մրցանակի վրա։ Իրավիճակի ողջ լրջությունն ընդգծող այդ որոշումը կօգնի պահպանել մրցանակի հեղինակությունը», – ասվում է Նոբելյան մրցանակի կայքի հայտարարությունում։
Ակադեմիայի որոշմանն աջակցել է Նոբելյան կոմիտեն։ Վերոնշյալ հաղորդագրությունում ընգծվում է նաև, որ այդ ամենը չի ազդի 2018 թվականի այլ բնագավառներում Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունների վրա։

Որոշումն ընդունվել է այս տարվա մայիսի 4-ին։ Գրականության մրցանակի հաջորդ դափնեկրին կհայտնեն 2019 թվականին։

Մրցանակի հանձնումից հրաժարվելը պայմանավորված են Շվեդական ակադեմիայում ֆրանսիացի լուսանկարիչ Ժան-Կլոդ Առնոյի կողմից իրականացված սեռական ոտնձգություններով։

Առնոն շվեդ բանաստեղծ Կատարինա Ֆրոստենսոնի (ով ակադեմիայում է 1992 թ․-ից) ամուսինն է։ Նախորդ տարվա նոյեմբերին 18 կանայք լուսանկարչին մեղադրեցին սեռական ոտնձգություններում։ Ըստ կանանց՝ գործողություններից մի քանիսը տեղի են ունեցել ակադեմիային պատկանող շինություններում։ Ինքը՝ լուսնկարիչը ժխտում է բոլոր մեղադրանքները։

Մեղադրանքից անմիջապես հետո ակադեմիան որոշեց հեռացնել Կատարինա Ֆրոստենսոնին կազմակերպությունից։

Այս ամենի հետ միաժամանակ զարգացավ ևս մեկ սկանդալ․ հայտնի դարձավ, որ ակադեմիայի որոշ անդամներ տարիներ շարունակ խախտել են ապագա դափնեկիրների անունները չհայտնելու օրենքը։

Արդյունքում, բացի Ֆրոստենսոնի հեռացումից, իր պաշտոնից զրկվեց նաև Շվեդական ակադեմիայի քարտուղար Սառա Դանուիսը։

Գրականության Նոբելյան ամենամյա մրցանակը հանձնվում է 1901 թվականից։ Վերջին անգամ մրցանակի հանձնումը հետաձգել են 1943 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով