fbpx

Անտոն Չեխով․ դաստիարակված մարդու 8 որակ

Ռուս դասականն ավելի քան 100 տարի առաջ մի նամակ է գրել իր եղբորը՝ տաղանդավոր, բայց թուլակամ, հարբեղոց նկարչին։

Անտոն Պավլովիչ Չեխովն իմանալով եղբոր թուլությունները՝ միշտ անհանգստանում էր նրա համար, տխրում սեփական տաղանդի վրա եղբոր թքած ունենալու պատճառով։ Նա գրել է զգացմունքային, անկեղծ նամակ, որը մենք պետք է կարդանք։


ՄՈՍԿՎԱ, 1886 թվական։

Դու ինձ միշտ բողոքել ես, որ քեզ «չե՛ն հասկանում»։ Չհասկացված լինելու պատճառով նույնիսկ Գյոթեն ու Նյուտոնը չեն բողոքել։ Քեզ շատ լավ են հասկանում․․․ Եթե դու ինքդ քեզ չես հասկանում, դա մյուսների խնդիրը չէ։

Որպես եղբայր և հարազատ մարդ հավատացնում եմ, որ քեզ հասկանում եմ և ամբողջ սրտով ցավում։ Ես հինգ մատիս պես գիտեմ քո բոլոր լավ կողմերը, գնահատում և խորին հարգանքով եմ վերաբերվում դրանց։ Եթե ուզում ես որպես ապացույց կարող եմ թվարկել դրանք։ Կարծում եմ, որ դու մինչև փալասի աստիճան բարի ես, մեծահոգի, էգոիստ չես, կիսվում ես վերջին կոպեկով, անկեղծ ես, քեզ խորթ են ատելությունն ու նախանձը, հասարակ ես, խղճում ես մարդկանց ու կենդնանիներին, չարախինդ ու հիշաչար չես, դյուրահավատ ես․․․ Դու օժտված ես այն ամենով, ինչից զուրկ են մյուսները՝ դու ունես տաղանդ։ Այդ տաղանդը քեզ վեր է դասում մի քանի միլիոն մարդուց, քանզի երկրի երեսին 2 միլիոնից միայն մեկն է նկարիչ դուրս գալիս․․․

Տաղանդը քեզ առանձնացնում է։ Լինեիր գորտ, թե տարանտուլ, միևնույնն է քեզ այդպես էլ էին հարգելու, որովհետև տաղանդին ամեն ինչ ներվում է։ Դու ունես մի թերություն՝ քո ծայրահեղ անդաստիարակությունը։ Կներես իհարկե, բայց veritas magis amicitiae (լատ․՝ ճշմարտությունը վեր է ընկերությունից)։ Բանն այն է, որ կյանքն ունի իր պայմանները․․․ Որպեսզի քեզ լավ զգաս ինտելիգենտ շրջապատում, օտար չզգաս դրանում և չնեղվես, չխուսափես, պետք է լինես ճիշտ դաստիարակված․․․ Տաղանդն է քեզ տարել այդ շրջապատ, դու դրան ես պատկանում, սակայն դու դրանից ճնշվում ես և ստիպված ես հավասարակշռություն պահպանել հանրության և vis-a-vis (ֆր․՝ դե առ դեմ) բնակիչների միջև։ ճիպոտների վրա, հռենոսյան մառանի կողքին հայտնվում է կերակրաբաժինների վրա աճած քաղքենիական ցանկասիրությունը։ Դրան հաղթելը բարդ է, սարսափելի բարդ։

Անտոն Պավլովիչ Չեխովն ու իր եղբայր Նիկոլայը

Ըստ իս՝ դաստիարակված մարդիկ պետք է ունենան հետևյալ հատկանիշները․

1) Նրանք հարգում են մարդու անձը, այդ պատճառով միշտ հանդուրժողական են, մեղմ, հարգալից, զիջող․․․ Չեն ըմբոստանում կորած մուրճի կամ ռեզինի պատճառով, ինչ-որ մեկի հետ ապրելիս պարտավորություններ չեն ստեղծում, իսկ բաժանվելիս չեն ասում՝ ձեզ հետ ապրելն անհնար է։ Նրանք ներում են և՛ աղմուկը, և՛ ցուրտը, և՛ վառված միսը, և՛ դրա կծվությունը և՛ տան մեջ օտարների ներկայությունը․․․

2) Նրանք չեն խղճում միայն աղքատներին ու կատուներին։ Նրանց հոգին ցավում է նաև այն ամենից, ինչը տեսանելի չէ անզեն աչքով․․․

3) Նրանք հարգում են ուրիշի սեփականությունը, այդ պատճառով վճարում են պարտքերը։

4) Նրանք կենտրոնացած են և ստից վախենում են ինչպես կրակից։ Չեն ստում նրանք նաև մանր բաներ։ Սուտը վիրավորական է լսողի համար և նվաստացնում է նրանց։ Չեն կոտրատվում, փողոցում պահում են այնպես ինչպես տանը։ Շատախոս չեն և չեն մանրանում, երբ դրանց մասին չեն հարցնում․․․ Հարգելով ուրիշի ականջները՝ նրանք հաճախ լռում են։

5) Նրանք իրենց չեն ոչնչացնում ուրիշների մոտ խղճահարություն և օգնելու ցանկություն առաջացնելու նպատակով։ Չեն խաղում ուրիշների հոգու լարերի հետ որպես պատասխան նրանց ետևից դայակություն անելու համար։ Շեն ասում՝ ինձ չե՛ն հասկանում․․․

6) Նրանք ճղճիմ չեն։ Նրանց չեն գրավում այնպիսի կեղծ ադամանդները, ինչպիսին են՝ հայտնիների հետ ծանոթանալը, Salon’e-ում հանդիպածի ոգևորությունը․․․

7) Նրանք հարգում են իրենց ունեցած տաղանդը, որի համար զոհում են հանգիստը, կանանց, գինին, ունայնությունը․․․

8) Նրանք իրենց մեջ դաստիարակում են գեղագիտությունը, փորձում են հնարավորինս կրճատել սեռական բնազդը։ Նրանց բնորոշ է թարմությունը, նրբագեղությունը, մարդկայնությունը․․․

Այսպիսին են բարեկիրթ մարդիկ։ Դաստիարակվելու և շրջապատի մակարդակից ցածր չլինելու համար բավական չէ միայն Փիքվիք կարդալ կամ անգիր անել Ֆաուստի մենախոսությունը․․․ Այստեղ պետք է մեծ աշխատանք, ընթերցանություն, ուսումնասիրություն, կամք։ Թանկ է ամեն ժամը։ Պետք է քաջորեն թքել ու միանգամից պոկվել։ Արի՛ մեզ մոտ, կոտրի՛ր օղու ամանն ու կարդա՛, գոնե Տուրգենև, որին երբեք չես կարդացել․․․»

 

Աղբյուր՝ AdMe

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ. հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով