fbpx

«Թմկաբերդի առումը» կոմիքսը՝ Թումանյանի ժառանգության աննախադեպ ցուցիչ

Այս տարի հայ ժողովուրդը հանդիսավորությամբ նշում է մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակը։ Ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանի առթիվ ամենատարբեր միջոցառումներն են կազմակերպվում ՀՀ սահմաններում և դրանից դուրս։ Լոռեցի հանճարի ստեղծագործություններին նվիրված միջոցառումները տեղի են ունենում ոչ միայն մշակույթի ադապտացված ճյուղերի միջոցով (գրատպություններ, նկարների ցուցադրություն, բալետային ներկայացում, հայտնի գործերի վերատպություն), այլև ընդգրկվում են նաև ժամանակակից…

«Պոեզիան դեպի լույս դուրս գալու խթանող ուժ էր»․ Հաս Չախալյան

Հուլիսի 16-ին Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ Հաս Չախալյանի առաջին «Իմ ու իմ միջև» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը։ Գիրքը լույս է տեսել «Արմավ» հրատարակչության կողմից, խմբագիրն է Արմեն Ավանեսյանը։ Ըստ խմբագրի՝ Հաս Չախալյանի բանաստեղծություններն այնպես են գրված, որ դրանք ամբողջովին ձևավորվում, կայանում են ընթերցողի հոգում՝ կախված ընթերցողի պատրաստվածությունից, ինչն էլ հենց հետաքրքիր է դարձնում…

«Պատմաբան դիզայներ» Հարություն Այնտապյանի իլյուստրացիաների նոր շարքը

-Հարություն, նախորդ իլյուստրացիաներն՝ արձաններով, բավականին հաջող էին ու երևի թե այդպես ծանոթացավ հանրությունը քո աշխատանքներին և նաև ճանաչեց քեզ, չնայած այլ աշխատանքներ էլ ես անում, որոնք նույնպես հրապարայանորեն տարածվում են։ Ի՞նչ տենդենցներ կան հայկական դիզայներական ոլորտում, որ կուզես նշել։  -Վերջին շրջանում հաճախ եմ նկատում արվեստային ոճի դիզայներկան գլուխգործոցներ, որոնք ինձ հոգեհարազատ են, եւ նախընտրում եմ դիզայներության…

Գտածո։ Կուբրիկի երեք սցենարներով սևագրերը

Ռեժիսոր Ստենլի Կումբրիկի մահվանից 20 տարի անց Լոնդոնում գտել են նրա սևագրերը, որոնցում կան նախկինում անհայտ սցենարների գաղափարներ։ The Guardian-ի համաձայն՝ այդ նշումները հեղինակը կատարել է 1954-ից 1856 թվականների ընթացքում, երկրորդ կնոջ հետ վեճերի ժամանակ։ Դրա պատճառով, ինչպես ենթադրվում է, սցենարները ստացել են «Ամուսնացած տղամարդը», «Իդեալական ամուսնություն» և «Խանդը» վերնագրերը։ «Ամուսնացած տղամարդու» սցենարը բաղկացած է…

Վաչե Սարգսյանի «Ակեղդամա» վեպի շնորհանդես

Հուլիսի 13-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում տեղի ունեցավ Վաչե Սարգսյանի «Ակեղդամա» վեպի շնորհանդեսը։ Երեք հատորից բաղկացած սիբիրյան աքսորի խորհրդահայ գրականության անհայտ մնացած կոթողային այս նմուշը հեղինակը սկսել է գրել 1960-ական թվականներին՝ ՊԱԿ-ի ու գուլագյան ճամբարներում 16-ամյա ազատազրկումից վերադառնալուց հետո: Սարգսյանը ձերբակալվել էր 1941 թվականին։ — Հովհաննիսյան ինստիտուտի համար օրակարգային է ներկայի պատմական վերանայումը։ Մեր պատմության այնպիսի…

Հաս Չախալյան «Իմ ու իմ միջև» գրքի շնորհանդես․ հուլիսի 16

Հուլիսի 16-ին Ավետիք Իսահակյանի անվան Կենտրոնական գրադարանում տեղի կունենա երիտասարդ բանաստեղծ Հաս Չախալյանի առաջին ժողովածուի շնորհանդեսը։ Գիրքը տպագրվել է «Արմավ» հրատարակչության կողմից և կոչվում է «Իմ ու իմ միջև»։ Միջոցառման մուտքն ազատ է։ Բոլոր ցանակցողները կարող են ներկա գտնվել ժամը 15։00-ին։

Ինչո՞ւ կարդալ դասական գրականություն

Ամենատարբեր բարդության երկխոսություններին մասնակցելու, մարդկանց ավելի լավ հասկանալու, բարդ իրավիճակներից դուրս գալու գաղտնիքները կարող են սովորացնել ոչ միայն բիզնես-քոուչերը կամ հոգեթերապեվտները, այլև դասական գրականությունը։ Եվ երբեմն էլ ավելի լավ, քան վերոնշյալ մասնագիտությունների վարպետները։ Ավելի լավ հասկանալ մարդկանց Դասականի ընթերցանությունը ոչ միայն կնպաստի ներաշխարհի զարգացմանը, այլ նաև կծանոթացնի հոգեբանությանը։ Կարդալով Կաֆկայի, Ուալդի կամ Տուրգենևի ստեղծագործությունները, դուք…

Գունավոր դիմանկարներ առանց դիմագծերի

Լոս Անջելեսում բնակվող նկարիչ և դերասան Ջոզեֆ Լին  (Joseph Lee) յուղաներկի հաստ գնդիկները քսում ու լղոզում է կտավին՝ ստանալով բազմերանգ դիմանկարներ։ Վառ գունավորմամբ շերտերը շեշտը դնում են մարդկային զգացմունքների, այլ ոչ թե դիմագծերի վրա, որոնք երբեմն մասամբ, երբեմն էլ ամբողջովին անտեսանելի են։ Լին նկարել սկսել է դերասանական վատ լսումներից հետո՝ իր արվեստը որևէ կերպ արտահայտելու…

Կուստուրիցան նորից կգրի Դոստոևսկու «Ոճիրը և պատիժը»

Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան որոշել է վեպ գրել Դոստոևսկու ստեղծագործության հիման վրա և էկրանավորել այն։ «Ոճիր և պատիժ» վեպն էկրանավորելու մասին ռեժիսորը հայտնել է Սանկտ Պետերբուրգում հունիսի 26-ին կայացած «ЭтоЭтно» ազգային երաժշտության փառատոնի բացման մամլո ասուլիսի ժամանակ։ Նրա կարծիքով՝ դա կլինի Դոստոևսկու վեպի ժամանակակից պատկերումը․ — Ես ցանկանում եմ գրել գիրքը, այնուհետև դրա հիման վրա…

Հայաստանում միակ մանկական հրատարակչությունը | «Արևիկ»

Հուլիսի 3-ին Զանգակ գրատանը տեղի ունեցավ «Ամսվա հրատարակչություն» նախագծի հերթական հանդիպումը, որի հյուրն այս անգամ «Արևիկ» հրատարակչությունն էր։ Հանդիպումն առանձնացավ հատուկ ծրագրով, որը մեկնարկել էին «Զանգակն» ու «Արևիկը». կազմակերպել մրցույթ, որին երեխաները կներկայացնեն իրենց հեքիաթները, իսկ լավագույնները կներառվեն ժողովածուում։ Սակայն այս մասին կարող եք կարդալ ռեպորտաժի վերջում։ «Արևիկը» Հայաստանում միակ մանկական հրատարակչությունն է, որը գործում…